Բարձրաստիճան սպաները պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Ռադիկի Գևորգյանը և թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հովհաննեսի Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը։

Տասներկու զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշաններով