Իտալիայի Լոմբարդիայի շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Լոմբարդիայի վարչական կենտրոնը Միլանն է, որն Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է։ Միլանն առանձին ընդունել էր Արցախի անկախությունը հոկտեմբերի 16-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իտալիայի Լոմբարդիա շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Լոմբարդիան Իտալիայի առաջին շրջանն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին», – ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նաև հրապարակել է լուսանկար, որում Լոմբարդիայի շրջանի 11 պաշտոնյաներ բռնում են «Այո Արցախի ճանաչմանը» իտալերեն գրությամբ պաստառը։

Լոմբարդիայի վարչական կենտրոնը Միլանն է, որը Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է։ Միլանում մոտ 1000 հայ է բնակվում։ Միլանը առանձին ընդունել էր Արցախի անկախությունը հոկտեմբերի 16-ին։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Հավայի, Միչիգան, Ջորջիա և Ռոդ Այլընդ նահանգները, Ավստրալիայի Հյուսիսային Ուելս շրջանը, Իսպանիայի Բասկերի երկիր ինքնավար համայնքը, Հարավային Օսեթիան, Աբխազիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։

Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին