50 զոհ, 148 վիրավոր, 19000 ավերված շենք–շինություն. քաղաքացիական բնակչության կորուստները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է, թե Արցախում և Հայաստանում խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքներն ինչ վնասներ են կրել թշնամու գործողությունների հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի-Sputnik. Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով հայկական կողմից սպանվել է 50 խաղաղ բնակիչ, ևս 148-ը վիրավորվել են: Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Կիսավեր դպրոց, կիսաքանդ փողոց. ինչ իրավիճակ է Շուշիում հրետակոծությունից հետո. տեսանյութ

Այս ընթացքում ընդհանուր առմամբ վնասվել կամ ավերվել է 19 հազար շենք, շինություն, ենթակառուցվածքներ։

Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժի գնդակոծությունների հետևանքով զոհվել է 46 խաղաղ բնակիչ, 144-ը վիրավորվել են:

Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է Արցախում և Հայաստանում գրանցված կորուստների ամփոփ տվյալները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պատերազմը ոչինչ չի՞ փոխել․ Սուրենյանցը՝ մեր դիվանագիտության արդյունքների մասին

Նոյեմբերի 4.-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 144 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը