ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Trimble Corporation ընկերությունը, որն արտադրում է GPR ընդունիչներ թուրքական «Բայրաքթարների» համար, ի պատասխան ցույցերի, գրավոր հաստատել է, որ դադարեցնում է ընդունիչների հետագա վաճառքը «Բայրաքթարի» համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիան ու կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) ընկերությունը դադարեցրել էին թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար շարժիչներ մատակարարումը:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն էլ հայտարարել էր, որ ընդհանրապես դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:
Ամերիկյան «Viasat» ընկերությունը ևս վստահեցրել է, որ դադարեցնում է «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։