Ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից, ինչքան Ադրբեջանը. ՀՀ նախագահի պատասխանը Ալիևին

Թուրքիայից Ադրբեջանի կախվածությունը բացասական գործոն է դարձել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից, ինչքան Ադրբեջանը։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով Իլհամ Ալիևի ասածը, թե ոչ մի երկիր այնքան կախված չէ Ռուսաստանից, որքան Հայաստանը։

«Ես կարող եմ ասել, որ աշխարհում և ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից՝ թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական տեսանկյունից, ինչպես Ադրբեջանը: Սա արդեն փաստ է: Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ ունեն: Դա երկու ժողովուրդների փոխհարաբերություններ են, որոնք ունեն վստահության մեծ պատմություն», – ասել է նախագահը։

90-ականներին էլ էին ասում` մինչև վերջ են գնալու. Սարգսյանն արձագանքել է Ալիևի սպառնալիքին

Սարգսյանը նշել է, որ Թուրքիայից Ադրբեջանի կախվածությունը բացասական գործոն է դարձել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհին։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը