Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով երկու քաղաքացի են տուժել. մանրամասներ

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսին պատրաստում են վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի են տուժել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Թշնամին հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին. կա վիրավոր

Նշվում է, որ վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսին պատրաստում են վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է, և նրանք առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

Միաժամանակ «Սմերչի» 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: Բնակելի 2 տուն է հրդեհվում, տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին և 2–ի լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում:

Մեր  ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:

«Հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես». ադրբեջանցիները` Ալիևին

Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ:

Թշնամին Արցախի անտառային գոտիներում կիրառում է հրկիզող հրթիռներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը