ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Արցախի տասը պաշտոնյա ազատվել են աշխատանքից։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Արցախի Հանրապետության նախագահի՝ նոյեմբերի 3-ին ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են Արցախի նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, Վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը, կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյան և նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնական Արտակ Առուստամյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաներն ազատվելու են աշխատանքից, ինչպես նաև նրանց նկատմամբ կարող են նաև օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացվել։