Նոր նշանակում ԶՈւ գլխավոր շտաբում. Արմեն Սարգսյանը ստորագրել է փաստաթուղթը

Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետի առաջարկությամբ նոր նշանակում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սամվել Մովսիսյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետն ԱԺ–ի հրավերը չի ընդունել. տեղակալը պատմել է, թե ինչով է նա զբաղված

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Սամվել Մովսիսյանին նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,–նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն է։ Նա այդ պաշտոնին նշանակվել է 2019թ. նոյեմբերի 28-ին։

Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից ազատվելու են. Արայիկ Հարությունյան