Մշակվում է հաշմանդամություն ստացածների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիր. Բաթոյան

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիները կրթական, սոցիալական ծրագրերում կներառվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է, որ մշակում են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիրը:

Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներն ամեն ամիս 100-300 հազար դրամ կստանան

«Այդ ծրագիրը պետք է ներառի վերականգնողական, սոցիալական, կրթական և այլ կոմպոնենտներ: Նախագիծը պատրաստ լինելուն պես կքննարկենք շահագրգիռ կողմերի հետ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Բաթոյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին ԱԺ-ի ընդունած «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել է, որ զոհված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը կարող են ներվել։

Բայց յուրաքանչյուր վարկառուի դեպքում որոշում կայացնելու իրավասությունը թողնվել է բանկային կազմակերպությունների հայեցողությանը։