«Ճանաչո՞ւմ եք ինձ ու որդուս, ճանաչեք Արցախը». Յուրա Մովսիսյանը միացել է ակցիային

Юра Мовсисян с сыном
Հայտնի ֆուտբոլիստը նաև կոչ է արել միանալ ստորագրահավաքին՝ պահանջելով պատժել ադրբեջանական ֆուտբոլիային ակումբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն իր աջակցությունն է հայտնել  Արցախին։ Նա Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է իր և որդու լուսանկարը՝ եռագույնը ձեռքներին և կոչ է արել ճանաչել Արցախը։

«Ճանաչո՞ւմ եք ինձ և որդուս, ճանաչեք Արցախը»,- գրել է ֆուտբոլիստը։

Գրառման մեկնաբանություններում Մովսիսյան առաջարկել է մասնակցել առցանց ստորագրահավաքին՝ պահանջելով ՈւԵՖԱ-ից պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ։

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн
«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել

Հիշեցնենք՝ ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովն օրերս գրառում էր արել Twitter-ի իր էջում՝ բառացիորեն կոչ անելով սպանել բոլոր հայերին՝ առանց խտրականության՝ ծերերին, կանանց, երեխաներին։ Նա նաև հրապարակայնորեն արդարացրել էր Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ բողոքի նամակ է հղել ՈՒԵՖԱ։

Նշենք, որ Յուրա Մովսիսյանը պատերազմական այս օրերին պարբերաբար սոցիալական ցանցի իր էջում գրառումներ է անում, լուսանկարներ հրապարակում՝ փորձելով իր ճանաչումն օգտագործել ի նպաստ հայրենիքի։