ՌԱԴԻՈ

Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Հայաստանն ու Իրանը արցախյան պատերազմի համատեքստում

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության լուծման Իրանի առաջարկած ծրագրին: 
Sputnik
Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Հայաստանն ու Իրանը արցախյան պատերազմի համատեքստում

Ըստ Ոսկանյանի՝ ակնհայտ է, որ եթե փորձ է արվում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, իսկ այդպիսի փորձեր կատարվում են, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ գոնե հռետորաբանության մակարդակում, ապա իրանցիները ակնհայտ է, որ ցանկանում են իրենք էլ ներգրավված լինեն այդ գործընթացում որպես պետություն, որը հարևան է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև Արցախին՝ հետ չմնալով Թուրիքայից:

Ի՞նչ է ուզում անել Իրանը Արցախում. Կարեն Վերանյանը` Թեհրանի ծրագրի մասին

«Եթե փորձում ենք դիտարկել իրանական գործողությունների դաշտը, ապա չնայած խոսվում է խաղաղության հիմնարար ծրագրի մասին՝ ակնհայտ է, որ առաջնային նպատակը գոնե հրադադարի հաստատումն է, ինչը բխում է նաև մեր շահերից, իսկ Թուրքիայի հետ գործողությունների հիմնական նպատակը ահաբեկիչներին Իրանի սահմաններից հեռացնելն է, որը նույնպես տեղավորվում է մեր շահերի համատեսքստում»,- նշում է Ոսկանյանը:

Իրանը նախ և առաջ հաշվի է առնում սեփական երկրի շահերն ու անվտանգությունը, իսկ դա որոշ կետերում համընկնում է մեր երկրի շահերի հետ։

Օրինակ՝՝ տարածքային ամբողջականություն ձևակերպման մեջ. եթե ծրագիր կա Ադերբեջանն ու Թուրքիան միավորելու «Մեղրիի միջանցքով», ապա ակնհայտ է, որ տարածքային ամբողջականության շեշտադրումը կարող է վերաբերվել և զգուշացում լինել այս երկու կողմերին, որպեսզի որևէ նկրտումներ չլինեն Մեղրիի հատվածի նկատմամբ: 

Իրանում ավիացիայի ու անօդաչուների ներգրավմամբ զորավարժություններ են մեկնարկել

Վարդան Ոսկանյանը վստահ է՝ իրանական կողմի առաջարկներն ու առաջարկների բաղադրիչները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։ Հայաստանը պետք է գտնի իր համար շահավետ կետերն ու շեշտադրում կատարի դրանց վրա: 

Հիշեցնենք, որ Իրանը հակամարտության կարգավորման իր առաջարկ-ծրագիրը ներկայացնելու նպատակով փոխարտգործնախարար Արաղչիին գործուղել էր Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան