ՀՀ զինված ուժերը Ֆիզուլին ու շրջակա գյուղերը «Սմերչից» չեն գնդակոծում. ՊՆ-ն հերքում է

Հայաստանից նշված ուղղությամբ որևէ կրակ չի վարվում, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե Հայաստանի ԶՈւ-ն կրակ է վարում Ֆիզուլի քաղաքի և շրջակա գյուղերի ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանն այս գիշեր «գերազանցեց» ինքն իրեն. ի՞նչ է իրականում եղել Գյանջայում

Ստեփանյանն ընդգծել է՝ Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը