Հայկական ԶՈւ–ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում. Հովհաննիսյան

Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանցիները փորձել են դիակները հանելու պատրվակով ծխածածկույթի տակ դիվերսիոն ներթափանցում անել, բայց հայտնաբերվել են և հեռահար կրակով ոչնչացվել և հետ շպրտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Հայկական ԶՈւ–ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում։ Տեղեկությունն օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մարտերը շատ ծանր չեն. բնագծերի փոփոխություն ենք կատարում. Հովհաննիսյան

Նա նշեց, որ այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈւ-ն վարձկանների հետ հարձակողական գործողություններ են կատարել։ 

Արդեն հայտնել ենք Թաղավարտ գյուղի շրջանում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին։

Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան հրետանու, կենդանի և օդային ուժերով ադրբեջանական ուժերը հարձակվել են Մարտունի քաղաքից դեպի հարավ ուղղությամբ, սակայն մեծ կորուստներով հետ են շպրտվել։

Կեսօրին մոտ հյուսիսային հատվածում` Քարվաճառի ուղղությամբ, փորձել են դիակները հանելու պատրվակով ծխածածկույթի տակ դիվերսիոն ներթափանցում անել, բայց հայտնաբերվել են և հեռահար կրակով ոչնչացվել և հետ շպրտվել։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Նա հիշեցրեց, որ քիչ առաջ «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ, հրդեհ է բռնկված, որի ուղղությամբ աշխատում են հրշեջները։ Ստեփանակերտում թիրախավորվել է Մոր և մանկան կենտրոնը։

«Հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես». ադրբեջանցիները` Ալիևին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը