Հայաստանը կաշկանդված չէ ՀԱՊԿ–ին դիմելու հարցում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ՌԴ–ի գործընկերային հարաբերությունները լիովին բավարարում են ՀՀ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի հրետակոծությանը վերաբերող հարցին, ասաց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ–ին։ 

Ինչո՞ւ է ՀՀ–ն դիմել ՌԴ–ին, բայց ոչ ՀԱՊԿ-ին. պատասխանում է Վաղարշակ Հարությունյանը

«Հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ–ն, և այն պայմանագրային պարտավորությունները, որ մենք ունենք, լիովին բավարարում են ՀՀ–ին` որպես կողմ»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ին դիմելու հարցում կաշկանդված չէ։

«Կարծում եմ՝ ժամանակը վաղուց պետք է ցույց տված լիներ, որ մեր թե՛ գործողությունները, թե՛ հայտարարությունները իրենց մեջ որևիցե կաշկանդվածություն չեն պարունակում»,– ասաց նա։

Հիշեցնենք`ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հակամարտության հենց սկզբում հայտարարություններ է արել կրակն անհապաղ դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքի վրա հարձակման իրական վտանգի դեպքում կդիտարկի ՀԱՊԿ–ին դիմելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ Ադրբեջանի կրակոցների հետևանքով դավիթ Բեկում 1 խաղաղ բնակիչ սպանվել է, 2 քաղաքացիական անձ վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց, վնասվել են բնակիչների տները