Հակառակորդի արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք. ՊՆ

Սա առաջին դեպքը չէ, որ հակառակորդը հրետակոծում է հարեւան պետության տարածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հակառակորդը հրետակոծում է հարևան պետության տարածքը։ Իրանի տարածքում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր ընկնելու դեպքեր են արձանագրվել։

Թեհրանը պատասխան կտա, եթե իր տարածք նույնիսկ սխալմամբ արկ ընկնի. Իրանի ԱԳՆ

Հիշեցնենք նաև, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի իր տարածքի հրետակոծությունը, եթե նույնիսկ դա պատահականության կամ անզգուշության հետևանք լինի։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը