ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայից 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար օգնություն է եկել Երևան։ Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն», – ասված է հաղորդագրությունում։
Ուղեբեռերի վրա պատկերված են Հայաստանի, Արցախի և Ֆրանսիայի դրոշները, գրված են տարբեր ոգեկոչող գրառումներ` «Հաղթելու ենք», «Ֆրանսիայի Բեզիե քաղաքի հայերը ձեզ հետ են», «Աստված ձեզ պահապան», «Մարսելի ջոկատից» և այլն։
Ֆրանսահայ համայնքը աջակցում է պատմական հայրենիքին` թե ֆինանսական, թե հումանիտար աջակցություն ցուցաբերելով։