ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
«Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ 15 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, վիրավորվել է։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։
Ահաբեկչությունը դատապարտել են մի շարք երկրներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։