ԱՄՆ-ն իրեն «մեծ բոսի» տեղ է դրել. Պետդումայի պատգամավորը՝ Արցախում խաղաղապահների մասին

Նա ընդգծել է, որ առավել «անկաշկանդ են» այն կարգադրությունները, թե որ երկրները պետք է մասնակցեն կամ չմասնակցեն խաղաղապահ առաքելությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները, առաջարկելով սկանդինավյան երկրներից խաղաղարար առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, հավանաբար, վերջնականապես իրենց «մեծ բոսի» տեղն են դրել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան։ Նա նշել է, որ նման առաջարկ անելով՝ ԱՄՆ-ում հավանաբար մոռացել են միջազգային իրավունքի նորմերի և միջազգային ինստիտուտների մասին։

Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը խոսել էր Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման Վաշինգտոնի առաջարկի մասին: Միաժամանակ, նա նշել էր, որ հարցն անմիջապես այդ երկրների հետ է մշակվում։ Նա ընդգծել էր՝ խաղաղապահ ուժերի կազմի մեջ չպետք է լինեն Մինսկի խմբի համանախագահ երկրները, ներառյալ ԱՄՆ-ն կամ հարևան երկրները, օրինակ, Թուրքիան:

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

«ԱՄՆ իշխանությունները, հավանաբար, վերջնականապես մոռացել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գոյության, միջազգային իրավունքի, ինքնիշխան պետությունների արժանապատվության հանդեպ հարգանքի մասին։ Նրանք, հավանաբար, վերջնականապես իրենց «մեծ բոս» են երևակայում համաշխարհային մասշտաբով և սկանդինավցիներին Ղարաբաղ են ուղարկում այնպես, կարծես պիցցա կամ խոտածածկի կտրվածք են պատվիրում», - ասել է Պանինան։

Նա ընդգծել է, որ առավել «անկաշկանդ են» ԱՄՆ կարգադրություններն այն մասին, թե որ երկրները, իրենց տեսանկյունից, չեն կարող մասնակցել խաղաղապահ առաքելության գործընթացին:

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

«ԱՄՆ պաշտոնատար անձանց նման հայտարարությունները ցույց են տալիս, որ արտաքին քաղաքական իրադարձությունները գնահատելիս Սպիտակ տունն ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը», - կարծում է պատգամավորը:

Նշենք, որ Շվեդիայի իշխանությունները պաշտոնական հարցում չեն ստացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Շվեդիայի ԱԳՆ-ում նշել են, որ երկրի կառավարությունը «ուշադրությամբ և մեծ մտահոգությամբ» հետևում է ղարաբաղյան հակամարտությանը։ 

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմից անդրադարձել է թեմային, ու նշել, որ դեմ չէ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահներ տեղակայելուն։