2 ԱԹՍ, 45 զոհ. թշնամու կորուստներն օրեցօր ավելանում են

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է թշնամու կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանն արդեն կորցրել է 251 ԱԹՍ, ունի 7095 զոհ։ Թշնամու կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Facebook–ի իր էջում ներկայացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ըստ կենտրոնի տվյալների` Ադրբեջանն արդեն կորցրել է նաև 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը