Զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը

Գնդապետ Արթուր Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա հուլիսին։ Նա ղեկավարում էր անձնակազմի հետ աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ և պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 4-ին:

Զոհված զինծառայողների ցուցակում, որը հրապարակվել է այսօր, նշվում է նաև Սերգեյ Շաքարյանի անունը: Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Շաքարյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել:

Չկողմնորոշվող Ադրբեջան. տոնում են Ջալալ Հարությունյանի «մահը», հետո նրա դեմ գործ հարուցում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը