ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։
«Գախարիայի թեստի պատասխանը դրական է եղել։ Նա իրեն լավ է զգում և բուժումը կշարունակի տանը»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Գեորգի Գախարիան ինքնամեկուսացել էր, քանի որ երկարատև շփում էր ունեցել անվտանգության աշխատակցի հետ, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
Վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից առ այսօր Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 42 579 մարդու մոտ։ Առողջացել են 26 800-ը, մահացել` 342-ը։