ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik․ ՈւԵՖԱ-ն քննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչը սոցցանցերից մեկի իր էջում կոչ էր արել սպանել անխտիր բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին։ Նա նաև արդարացրել էր Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը։ Իբրահիմովն ավելի ուշ ջնջել էր գրառումը, բայց հարյուրավոր օգտատերեր տեսել ու պահպանել էին այն։
«Ճանաչիր Արցախը». Արթուր Աբրահամը դիմել է միջազգային հանրությանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հեռացնել եվրագավաթների խաղարկությունից։
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը