ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մարզիկը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ գրված է. «Ճանաչո՞ւմ ես ինձ: Ճանաչիր Արցախը»։
Անունս Արցախ է» երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմնը
Ավելի վաղ Աբրահամը մասնակցել էր Արցախին աջակցելու նպատակով Գերմանիայի հայերի բողոքի ակցիային:
Գերմանիայի հայ համայնքը նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային և նպաստել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին