ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրի շրջանակներում:
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
7-րդ տուրում շրջանակում «Ռոման» հյուրընակել էր «Ֆիորենտինային» ու հաղթել 2-0 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի են ընկել Սպինացոլան և Պեդրոն, որը Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել:
Խաղից հետո Հայաստանի հավաքականի ավագը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար` գրելով.«Առաջ, «Ռոմա», առաջ, Հայաստան»։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես պայմանագիր կնքեց իտալական «Ռոմա» տեղափոխվելու մասին:
31-ամյա հայ ֆուտբոլիստը մեկուկես տարի է անցկացրել Լոնդոնի «Արսենալում», որից հետո 2019-ի սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:
Մխիթարյանը «Ռոմայի» կազմում երրորդ անընդմեջ գոլն է խփել. տեսանյութ