Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետը վստահեցնում է, որ առաջիկայում կգտնեն այն հաշվեկշիռը, որն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն կտա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ռազմական դրությունը, իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա։ Մենք, ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին», - ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով` կգտնեն այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել ու կառավարել, որի արդյունքում կունենանք կայուն սոցիալ–տնտեսական իրավիճակ։

Ինչո՞ւ որոշվեց դիմել ՌԴ–ին պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց. պատասխանում է փոխվարչապետը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նույն օրն ևեթ Հայաստանում ու Արցախում հայտարարվեց ռազմական դրություն ու զորահավաք։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին