Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանը պատկերազարդ իրազեկումներ է հրապարակել, որոնք մշակվել են ՄԻՊ աշխատակազմի հոգեբանի ու Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի հրապարակային նյութերի հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։

«Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական փոփոխությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հոգեբանի և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի հրապարակային նյութերի հիման վրա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները

Նոյեմբերի 2-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը