Ի՞նչ վիճակում է Ջալալ Հարությունյանը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը վերջերս է վիրավորվել։ Դրանից հետո նրան այդ պաշտոնում փոխարինում է գեներալ-գնդապետ Միքայել Արզումանյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, թե ինչ վիճակում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը:

«Գեներալ–լեյտենանտի վիճակն այժմ կայուն է»,– Sputnik Արմենիային ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հույս էր հայտնել, որ Հարությունյանը շուտով կվերականգնվի ու կմիանա ծառայակից ընկերներին։

Չկողմնորոշվող Ադրբեջան. տոնում են Ջալալ Հարությունյանի «մահը», հետո նրա դեմ գործ հարուցում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը