Հայերը միաժամանակ լուռ հավաքներ են անցկացրել Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում

Հայ համայնքի ներկայացուցիչները համատեղ նամակով պահանջել են ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպել են լուռ հավաքներ: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Հայերը միաժամանակ լուռ հավաքներ են անցկացրել Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում

«Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջել են պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայերը միաժամանակ լուռ հավաքներ են անցկացրել Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում

Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ է սկսվել:

Հայերը միաժամանակ լուռ հավաքներ են անցկացրել Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը