ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն:
Չորեքշաբթի Ֆրանսիայի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կազմակերպության գործունեությունն արգելելու հարցը։
Լիոնի արվարձանում թուրքերն անցած գիշեր պղծել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անհայտ անձինք հուշարձանի սյունների վրա գրել են A. C. A. B («All cops are bastards»)։ Սովորաբար այսօրինակ գրություններ են անում անարխիստներն ու ձախ հայացքների հետևորդները: Տեղեկություններ կան, որ սա հենց «Գորշ գայլերի» ձեռքի գործն է։
«Գորշ գայլերը» («Բոզքուրտ») 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է։ Հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։