ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ Ադրբեջանը կարողանում է արբանյակներով հետևել մեր զորքի շարժին։
«Ես ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ իրականում նրանք ունեն Թուրքիայի լիարժեք վերահսկողությունն ու կառավարումը, և, այո, շատ հնարավոր է` նման հնարավորություններ ունենան, բայց դա շատ կատաստրոֆիկ երևույթ չէ, որովհետև մենք էլ նույն հետախուզությունն իրականացնելու որոշակի հնարավորություններ ունենք։ Այդ պատճառով մենք պետք է ոչ միայն մտածենք` ինչ անենք, որ նրանք չտեսնեն, այլ ինչ անենք, որ նաև խաբենք, լավ քողարկենք մեր շարժերը, միջոցները, գործողությունները»,– ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը