Ամեն օր ավելի եմ համոզվում՝ մեր երկրին հաշտության օրակարգ է անհրաժեշտ. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանի խոսքով` անպայման հաղթելու ենք թե՛ երևացող, և թե՛ աներևույթ թշնամիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մեր երկրին նախևառաջ հաշտության օրակարգ է անհրաժեշտ։ Facebook սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք պետք է սոսկ մեր մտահոգություններն արտահայտելուց գործի անցնենք՝ հանձնառու լինելով հաշտության համար՝ կրելով հանրային պատասխանատվության յուրաքանչյուրիս բաժինը»,–գրել է նա։

Բագրատ սրբազանի խոսքով` տիրոջ զորությամբ անպայման հաղթելու ենք թե՛ երևացող և թե՛ աներևույթ թշնամիներին... Սրբազանը վստահեցնում է` Աստված մեզ հետ է։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իրենց կյանքն են տվել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը և Ռուստամ սարկավագ Պողոսյանը։ Վերջինս ժամկետային զինծառայող էր։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել էր, որ առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել և այժմ ապաքինվում է։ Եվս մեկ հոգևորականի գտնվելու վայրը հայտնի չէ։

Հաղթում ենք. Բագրատ սրբազանը զրուցում է «զոհված» հրամանատար Լեռնիկ Բաբայանի հետ. տեսանյութ