ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգության համար։ Facebook սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»,–շեշտել է նա։
Նա նշել է, որ պետք է արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծելու իր անվտանգության խնդիրները։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը դիմել է հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցներն արդեն ունենք:
Նշենք, որ հայկական կողմն արդեն ոչ միայն վարձկանների և ահաբեկիչների է ոչնչացրել, այլ նաև ունի գերիներ, որոնք խոստովանել են այդ փաստը։
«Մեզ ասացին` ով վախենում է, թող հաբեր խմի». գերեվարված ահաբեկիչը մանրամասներ է պատմում
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։