Արայիկ Հարությունյանը նախարարներից մեկին ազատել է աշխատանքից

Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են նաև ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:

Որոշել եմ Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոսի» կոչում շնորհել. Արայիկ Հարությունյան

Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

Հավելենք, որ Լևոն Գրիգորյանը նախարար էր նշանակվել 2020-ի հունիսին։