ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

Ռուսաստանի Դաշնությունը լիարժեք տեղեկություններ չունի սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր մեկնաբանելով Սկանդինավիայից խաղաղապահներ տեղակայելու ամերիկյան գաղափարը` լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խաղաղապահներ սկանդինավյան երկրներից. Փաշինյանի խորհրդականը` ամերիկյան առաջարկի մասին

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը լիարժեք տեղեկություններ չունի Սկանդինավիայից Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու գաղափարի մասին: ՌԴ ԱԳՆ-ն այդ առաջարկի մասին գիտի միայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հրապարակային ելույթներից:

«Ամերիկացիներին է պետք հարցնել, թե որտեղից են վերցրել այդ բոլոր առաջարկներն ու գաղափարները։ Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով», - ասել է Ռուդենկոն։

Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` Օ'Բրայենն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներկայացուցիչներ ներառի Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական