ԿԲ–ն կցանկանար ավելի «ագրեսիվ քաղաքականություն» վարել, բայց կան խանգարող գործոններ

ԿԲ–ում հանգամանալից քննարկում են իրականացրել և հաշվի առել բոլոր անորոշությունները, որոնք առկա են` կապված պատերազմական դրության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանն այս տարի ՀՆԱ–ի ևս մեկ տոկոս կկորցնի։ Այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` նշելով, որ այդ փոփոխությունը ԿԲ–ն արդեն հաստատել է իր կանխատեսումներում։

«Մենք ԿԲ–ում հանգամանալից քննարկում ենք իրականացրել և հաշվի առնելով այն բոլոր անորոշությունները, որոնք առկա են կապված պատերազմական դրության կամ սահմաններին տեղի ունեցող իրադարձությունների հետ, ԿԲ–ի կողմից վերանայվել է պոտենցիալ ՀՆԱ–ն նվազման ուղղությամբ, որի արդյունքում ԿԲ–ն որդեգրել է որոշակի քաղաքականություն»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը չմանրամասնեց, թե ինչ քաղաքակնության մասն է խոսքը, բայց և չթաքցրեց, որ ԿԲ–ն կցանկանար այս պայմաններում առավել «ագրեսիվ քաղաքականություն վարել», բայց կան որոշակի գործոններ, որոնք թույլ չեն տալիս այդ կերպ վարվել։

Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

Հիշեցնենք` 2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշում էր ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 4.25%, չնայած այն հանգամանքին, որ պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ակտիվացման հետևանքով Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 7.5%–ով անկում է գրանցել։

Նշենք, որ ԱԺ–ն այսօրվանից սկսել է 2021թ.–ի բյուջեի նախագծի քննարկումները։ Ներկայացված նախագիծը ՀՀ կառավարությունը մշակել է 2020թ.–ի սեպտեմբերի կեսին և դրանում պատերազմի ու ռազմական դրության հնարավոր ռիսկերը նախատեսված չեն։

Արցախի վարկառուները ռազմական դրության ողջ ընթացքում արտոնություններ կստանան