Երևանի Բուսաբանական այգու ջրանցքում դի է հայտնաբերվել

Պատահարի հանգամանքները պարզվում են։ Մահացածը 78 տարեկան տղամարդ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Երևանի Բուսաբանական այգու ջրանցքում դի է հայտնաբերվել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 1-ին ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգու ջրանցքում դի է նկատվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են. տեսանյութ 18+

Մահացածը 78 տարեկան տղամարդ էր` 1942 թվականին ծնված Պատվական Ու.–ն։ Պատահարի հանգամանքները պարզվում են։