ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ինքնամեկուսացման մեջ է։ Տեղեկությունը, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, Գախարիան հայտնել է այսօր երեկոյան։
Վերջին երկու ամիսներին համաճարակային իրավիճակը Վրաստանում զգալիորեն վատացել է։ Եթե COVID-19-ի առաջին ալիքը երկիրը համեմատաբար հանգիստ է տարել (փետրվարի 26 –ից սեպտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում վարակվածների ընդհանուր թիվը չի գերազանցել 1500-ը), ապա այժմ երկրում ամեն օր մինչև երկու հազար դեպք է բացահայտվում։
«Ցավոք՝ այժմ ստիպված եմ հատուկ ռեժիմով աշխատել, քանի որ իմ աշխատակցի մոտ, որի հետ երեկ երկար շփում եմ ունեցել, կորոնավիրուս է հաստատվել։ Բնականաբար, ինքնամեկուսացման եմ անցել ու շարունակում եմ այս ռեժիմով աշխատել», - գրել է Գախարիան Facebook-ի իր էջում։
StopCov պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում COVID-19-ի վարակման 40 727դեպք է հաստատվել։ Այս ընթացքում ապաքինվել է 25 104 մարդ, 335-ը մահացել են։
Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ