ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 49,32%, իսկ ընդդիմադիր «Ուժը միությունն է» բլոկը՝ 25,94%` ՝ ձայների 58,54%-ի հաշվարկից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներին։
Հոկտեմբերի 31–ին օրը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով։ 150 պատգամավորական տեղից 120-ը ընտրվելու են կուսակցական ցուցակներով, 30-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 1% է, մեծամասնական թեկնածուները պետք է հավաքեն ձայների 50%-ից ավելի։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են ոչ լեգիտիմ, խոսում են լայնամասշտաբ կեղծարարության մասին և բնակչությանը կոչ են անում կիրակի օրը հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքի ցույցի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների առաջին տվյալների հրապարակումից հետո ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հավաքվել են բանակցությունների։
«Սրանք ընտրություններ չէին, սա պատերազմ էր»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության մեծամասնական թեկնածու Նիկա Մելիան և նշել, որ ընտրությունները լիովին կեղծված են եղել։ Նա քաղաքացիներին կոչ է արել կիրակի օրը բողոքի ցույցի դուրս գալ Ռուսթավելի պողոտայում։
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
«Լեյբորիստերի» կուսակցության առաջնորդ Շալվա Նատելաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները «ընտրությունների արդյունքների տոտալ կեղծարարություն են իրականացրել և բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև նոր ընտրություններ նշանակվեն»։
Կառավարություն կձևավորի այն կուսակցությունը, որը կստանա ընտրողների ձայների 40%-ից ավելին։