Ստեփանակերտը հոսանքազրկվել է

Արցախի մայրաքաղաքում օրվա ընթացքում պայթյուններ են հնչել, միացել է օդային տագնապի ազդանշանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրականությունն անջատվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ստեփանակերտը հոսանքազրկվել է 23.40-ի սահմանում։ Այժմ ամբողջ քաղաքը հոսանքազրկված է։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Ստեփանակերտի մերձակայքում մի շարք պայթյուններ են հնչել, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը։

Չտապալված դրոշը կամ Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին