Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ. ՊԲ

ՊԲ հաղորդագրությունների համաձայն` միայն այսօրվա ընթացքում Ստեփանակերտի մոտակայքում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացրել են հակառակորդի 2 հարվածային անօդաչու թռչող սարքեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Նշենք, որ այսօր հայկական ԶՈւ–ն հակառակորդի ևս մեկ ԱԹՍ էր խոցել և կրկին Ստեփանակերտի մոտակայքում։

Հրթիռակոծվել է Ասկերանի արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԲ ստորաբաժանումների կողմից գիշերը հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ տեղեկացրեց, որ օրվա ընթացքում թշնամին շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը` Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Շուշին։ Շուշիի հրթիռակոծության հետևանքով մասամբ ավերվել է քաղաքի պարսկական մզկիթը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին