Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր. ՊԲ

Դիվերսիոն խումբը շարժվել է թեթեւ զրահամեքենաներով և փորձել է ներթափանցել Շուշի քաղաք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։

«Դա հատուկ նշանակության ջոկատ էր: Դիվերսիոն խումբը շարժվում էր թեթեւ զրահամեքենաներով և փորձում էր ներթափանցել Շուշի քաղաք», - ասել է Սարումյանը։

7-8 հոգով 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ջախջախել. տեսանյութ

Նշենք, որ ավելի վաղ ՊԲ–ն հայտնել էր, որ հոկտեմբերի 31–ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում` դեպի Շուշի, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ՝ հետ են շպրտվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին