Խաղաղապահներ սկանդինավյան երկրներից. Փաշինյանի խորհրդականը` ամերիկյան առաջարկի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի խոսքով` խաղաղապահների կազմն ու ձևաչափը միշտ էլ բուռն քննարկումների թեմա է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Սկանդինավյան երկրներից Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ոչ հավանական է համարում։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենի հայտարարությունը պարզապես առաջարկ է եղել։

Ինչո՞ւ է ՀՀ–ն դիմել ՌԴ–ին, բայց ոչ ՀԱՊԿ-ին. պատասխանում է Վաղարշակ Հարությունյանը

«Ամենահիմնական խնդիրն այսօր՝ խաղաղապահ ուժերի ձևաչափն ու կազմն են, քանի որ այդ խաղաղապահ ուժերի միջոցով իրականացվում է տարբեր պետությունների շահերը»,- նշեց Հարությունյանը։

Նա հիշեցրեց 1994 թվականը, երբ ՌԴ-ն կրկին միջնորդ էր հրադադարի հաստատման համար։ Հայաստանը կողմ էր ռուս խաղաղապահներին, իսկ Ադրբեջանը` դեմ։ Հարությունյանը շեշտեց՝ դա նույնիսկ այն ժամանակ էր, երբ Թուրքիայի ազդեցությունն այդքան մեծ չէր։ Ադրբեջանը կողմ արտահայտվեց ԵԱՀԿ դիտորդներին։

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

«Դա մենք այսօր էլ ենք տեսնում։ Երբ հայկական կողմն ասում է՝ մենք պատրաստ ենք, և մեզ համար ընդունելի են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարում է, որ երրորդ ուժ չպետք է լինի։ Դե ֆակտո նա դեմ է այդ առաջարկին, և այստեղ ակնհայտ է, որ նա առաջ է քաշում թուրքական գործոնը, ինչին Ռուսաստանը կտրուկ պատասխանեց, որ դեմ է»,- նշեց խորհրդականը։

Հիշեցնենք` Օ'Բրայենն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներկայացուցիչներ ներառի Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան