Հայկական ուժերն ադրբեջանական հրամանատարի մեքենա են առգրավել. տեսանյութ

Հայկական և ադրբեջանական ուժերի միջև մերձամարտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում հայ զինվորները ոչնչացրել են հակառակորդին և առգրավվել նրանց հրամանատարական մեքենան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Հայկական ուժերը ադրբեջանական հրամանտարի մեքենա են առգրավել։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները վարում սպիտակ պիկապ մեքենան։

Banakl.info-ն գրում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև մերձամարտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում հայ զինվորները ոչնչացրել են հակառակորդին և առգրավվել նրանց հրամանատարական մեքենան:

Նշենք, որ ավելի վաղ կատարված սոցիալական մեդիայի հրապարակումներից պարզվել է, որ նման մեքենաներով են երթևեկում Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան–ահաբեկիչները։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը