«Դեդո-բաբոն» 53 տարեկան է. «Մենք ենք, մեր սարերը» կոթողի տեղադրման օրն է

«Մենք ենք մեր սարերը» կոթողը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ  «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook–ի էջում։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

«Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ: