Արցախում ավելի քան մեկ ամիս պատերազմ է ընթանում։ Ադրբեջանը հանել է հայության դեմ իր զինատեսակների ողջ տեսականին` ծանր հրետանուց մինչև միջազգային իրավունքով արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբեր, աջակցություն ու հրահանգներ ստանալով Թուրքիայից, օգտագործելով վարձկան-ահաբեկիչների ջոկատներ։ Սակայն այդ ամենը հայ զինվորին չի վախեցնում։ Մեր տղաները ամուր են մեր լեռների պես, և դրանում հեշտ է համոզվել` նայելով նրանց անվրդով կեցվածքին։
Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը պատկերել է առաջնագծում կանգնած մեր հերոսներին: Նրանց ձեռքերում զենք է և ծխախոտ, դեմքներին` ժպիտ, ուսերին` պայուսակներ։ Իսկ մեջքին` թիկունքում, ամբողջ հայ ազգն է, որ սպասում է նրանց հաղթական վերադարձին։