Արցախի նախագահի խոսնակը հերքում է թուրքական լրատվամիջոցներով տարածվող լուրը

Պպրոթուրքական որոշ ռեսուրսներ լուրեր են տարածում, թե իբր Արդբեջանին ռազմաօդային ուժերը կրակ են բացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյան վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց Արցախի նախագահի վերաբեյալ համացանցում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի տարածած հերթական ապատեղեկատվությունը:

«Արայիկ Հարությունյանը կատարում է իր աշխատանքային պարտականությունները»,- ասաց Պողոսյանը:

«Ադրբեջանցիները և թուրքերն ահաբեկում են հայերին սատարողներին». Եվրոխորհրդարանի պատգամավոր

Նշենք, որ պրոթուրքական որոշ կայքեր համացանցում լուրեր են հրապարակում այն մասին, թե իբր Արդբեջանին ռազմաօդային ուժերը կրակ են բացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյան վրա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին