ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինված ուժեր այլևս գոյություն չունեն, դրանց ղեկավարում է Թուրքիան։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ամառային խայտառակ պարտությունից հետո, երբ պարզ դարձավ, որ ադրբեջանական ԶՈւ–ն չի կարող իրականացնել իր ռազմական խնդիրները, դրանք փաստացի այլևս գոյություն չունեն, դրանց ղեկավարում է Թուրքիան։ Ադրբեջանը կռվում է իսրայելական և թուրքական զենքերով, սիրիացի, արաբ, թուրք մարտիկներով, բայց նրա այդ տեխնոլոգիական և քանակական առավելությունը երկար չի տևելու։ Ադրբեջանին այս ուղղությամբ անակնկալ է սպասում», – ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է Թուրքիայի ներգրավվածության և մասնակցության հարցը, և թե ինչ նշանակություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները։
Հայկական ուժերն ադրբեջանական հրամանատարի մեքենա են առգրավել. տեսանյութ
«Ամառային խայտառակ պարտություն» ասելով ՊՆ ներկայացուցիչը նկատի ուներ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախման արդյունքները։ Զինված առճակատումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում և տևել է մոտ 10 օր։ Մարտական գործողությունները սկսվել են հուլիսի 12-ի առավոտյան, երբ ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական զինված ուժերի դիրքերին։
Իսկ արդեն սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին