«Ադրբեջանցիները և թուրքերն ահաբեկում են հայերին սատարողներին». Եվրոխորհրդարանի պատգամավոր

Պատգամավորը մասնակցել է Հռոմում հանուն Արցախի կազմակերպված ակցիային և շեշտել է, որ ադրբեջանցիների և թուրքերի ագրեսիվ պահվածքը անընդունելի է Իտալիայի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր իտալացի Աննա Բոնֆրիսկոն մասնակցել է Հռոմում հանուն Արցախի կազմակերպված ակցիային և Արցախին սատարող ելույթ ունեցել։ Նա պատմել է, որ հայերին աջակցող իր գործընկերների և ինստիտուտների նկատմամբ ճնշումներ են գործադրում։

Հարավային Ամերիկայից մինչև Եվրոպա. աշխարհի հայերը շարունակում են հանրահավաքները

«Ադրբեջանցիները և թուրքերը ահաբեկում են հայերին սատարող ինստիտուտներին, քաղաքապետարաններին և քաղաքային խորհրդի անդամներին, սպառնալիքներով լի նամակներ են ուղարկում Արցախի Հանրապետությանը աջակցելու համար։ Դա ցավալի է և անընդունելի Իտալիայի համար», – ասել է նա։

Նա հավելել է, որ մարդու իրավունքների մասին անհանգստացնողները պետք է օգնեն միմյանց և կանխեն լրատվամիջոցներով տարածվող ստերը Հայաստանի և Արցախի մասին։

Պատգամավորը նշել է, որ ԵՄ-ից ակնկալում է` հնարավորինս արագ հետաքննություն սկսել Արցախում հրահրված պատերազմի կապակցությամբ և բացահայտել Թուրքիայի ներգրավվածությունը։

Նշենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում` փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրք–ադրբեջանական ագրեսիայի վրա։

Բողոքի ակցիա Իսրայելում` ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին