Ադրբեջանական «Սմերչի» արկը` Ստեփանակերտի գերեզմանոցում

Հակառակորդը շարունակում է հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը` հարվածներ հասցնելով բնակելի տներին, հիվանդանոցներին, մշակութային կենտրոններին, եկեղեցիներին և գերեզմանոցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Հեղինակավոր The Associated Press պարբերականի լրագրող Մստիսլավ Չերնովը, որը պատերազմի առաջին օրերից աշխատում է Արցախում, իր Instagram-ում նոր կադր է հրապարակել։

Հրթիռակոծվել է Ասկերանի արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան

Լուսանկարում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «պոչն է», որն ընկել է Ստեփանակերտի գերեզմանոցներից մեկում։ Այն հարվածել է շիրմաքարերից մի քանի մետր հեռավորության վրա։

Սա ևս մեկ ապացույց է, որ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը` հարվածներ հասցնելով բնակելի տներին, հիվանդանոցներին, մշակութային կենտրոններին, եկեղեցիներին և գերեզմանոցներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ ավերված շուկայից

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։