ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանը հերթական անգամ ռմբակոծում է Մարտունին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Քիչ առաջ Մարտունիում կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը», – գրված է հաղորդագրությունում։
Ստեփանակերտում պարբերբար հնչում է օդային տագնապ` կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ավիահրթիռներով ռմբակոծվելու հետևանքով Շուշիում վնասվել է դպրոցը, մեկ տուն էլ ավերվել է
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին